Հունգարիայի խորհրդարանը մերժեց փախստականների տեղակայման արգելքի հարցով Սահմանադրությունում փոփոխությունների առաջարկը, որով
իշխանությունները ցանկանում էին արձագանքել փախստականների ընդունման հարցով ԵՄ-ի սահմանած պարտադիր քվոտաներին, ըստ որոնց՝ Հունգարիան պետք է ընդունի 1294 բռնի տեղահանվածի:
Հոկտեմբերին Հունգարիայում հանրաքվեում մեծամասնությունը դեմ էր ԵՄ քվոտաներին, սակայն ցածր մասնակցության պատճառով արդյունքներն անվավեր ճանաչվեցին: